Մասիմիլիանո Ալեգրին գովել է «Վալենսիային»

Մասիմիլիանո Ալեգրին գովել է «Վալենսիային»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ «Վալենսիան» լավ խաղի տակտիկա է ցուցադրել իր մարզած ակումբի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի շրջանակներում։ « «Վալենսիան» լավ է ցույց տվել իրեն որպես թիմ։ Ապացուցել է, որ ունի լավագույն պաշտպանություններից մեկը Պրիմերում։ «Վալենսիայի» դարպասը գնդակ ուղարկելը դյուրին գործ չէ։ Նրանք գրոհում են չորսով, իսկ եւս վեցին թողնում հետեւում։ Մենք փորձել ենք գտնել նրանց թույլ տեղերը պաշտպանությունում։ Նրանք խելացի են եւ տակտիկ։ Երկրորդ փուլում մենք հանդես եկանք ավելի ագրեսիվ եւ վճռական հնարավորություն ունեցանք»,- Sky Sport Italia-ի հետ զրույցում ասել է Ալեգրին։ Հիշեցնենք, որ իսպանական ակումբը պարտվել էր իտալական «ծեր սինյորային» 0։1 հաշվով։