Դիակը մասնատել են երաժշտության հնչյունների ներքո

Դիակը մասնատել են երաժշտության հնչյունների ներքո

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի դիակը նրան սպանելուց հետո, մասնատել են երաժշտության հնչյունների ներքո։ Այս մասին հայտնում է Suddeutsche Zeitung-ը։

Պարբերականի հետ զրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Ես այդ աուդիոձայնագրությունները լսել եմ։ Նրան սպանել են յոթ րոպեում։ Դա կանխամտածված սպանություն էր։ Կարելի էր լսել, թե ինչպես դատական բժիշկը հրահանգում էր մյուսներին։ Նրանք պետք է երաժշտություն լսեին, քանի դեռ մասնատում էին դիակը։ Կարելի է նկատել նաեւ, որ նա հաճույք է ստացել այդ գործողությունից։ Մենք չենք մտածում, որ մարդիկ, որոնք եկել էին Թուրքիա այդ սպանությունն իրականացնելու համար, ինքնագլուխ ենք գործել։ Նրանք չէին համարձակվի։ Սակայն առանց ապացույցների չեմ կարող հայտարարություն անել»։