Ո՞րն է ամենից ապահով մեսենջերը

Ո՞րն է ամենից ապահով մեսենջերը

Artezio ընկերությունը համալիր հետազոտություն է անցկացրել ավելի քան 20 մեսենջերային ծառայությունների ենթարկելով փորձաքննության, պարզելու համար, թե դրանցից որն է ամենից ապահովն ու որն է, որ կարող է ապահովել մաքսիմալ անվտանգություն ու գաղտնիություն։

Ինչպես հայտնում է Life.ru-ն, հետազոտության ընթացքում մեսենջերները հետազոտվել են 30 չափանիշներով՝ հուսալիության եւ անվտանգության տեսակետից։ Հաշվի են առնվել տվյալների կոդավորումը, կոնտենտային կոդավորումը եւ այլն։

Արդյունքում, Signal-ը համարվել է ամենից ապահով մեսենջերը։ Երկրորդ տեղում Wickr-ն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Telegram-ը։ Ամենից անապահով մեսենջերը «Ֆեյսբուք» սոցկայքի մեսենջերն է համարվել։