Պահանջել են կալանավորել

Պահանջել են կալանավորել

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել կալանավորել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդին, որը կասկածվում է ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանությունը պատվիրելու մեջ։ Այս մասին հայտնում է Clarin-ը։

Կազմակերպությունը սույն խնդրանքով նամակ է ուղարկել արգենտինացի դատավոր Արեւլ Լիհոյին։ Բանն այն է, որ սպասվող «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ ակնկալվում է, որ Արգենտինա կժամանի նաեւ արքայազն Մուհամմադը։ Իր հերթին դատավար Լիհոն միջնորդություն է ներկայացրել պետական դատախազ Ռոմարիո Գոնսալեսին, որը էլ որոշելու է, թե լրագրողի սպանության դեպքի քննությունը արդյոք արգենտինական իշխանությունների՞ իրավազորության շրջանակում է, թե՞ ոչ։

Մասնագետները նկատում են, որ հանցագործությունը տեղի է ունեցել այլ երկրում եւ չի հանդիսանում մարդկության դեմ ուղղված հանցագործություն, հետեւաբար դատարանի համար շատ բարդ է լինելու բավարարել իրավապաշտպանների խնդրանքը։