Նարեկ Մալյանի դեպքի ողջ պատասխանատվությունը անձամբ Նիկոլի վրա է

Նարեկ Մալյանի դեպքի ողջ պատասխանատվությունը անձամբ Նիկոլի վրա է

ԵՊՀ-ի առջև տեղի ունեցած բողոքի ակցիային, որի կազմակերպիչը Նարեկ Մալյանն էր, իր մասնակցությունն էր բերել նաև սկանդալային Մենուա Հարությունյանը։ Նրա դիրքորոշմամբ Մալյանի հետ տեղի ունեցած դեպքերի ողջ պատասխանատվությունը անձամբ վարչապետի ու իշխանության ուսերին է․ «Թող իրենք բացահայտեն, թեև իրենք կարող են նաև ձևակերպում տալ՝ արդյոք Հայաստանում կա՞ իրավունք, որ երիտասարդներով հավաքվում են, գնում են, ինչ-որ մեկին ուզում են նետեն աղբարկղը կամ ուզում են նրան իր տան դեմը ծեծեն կամ պառկեցնեն գետնին։ Թող այդ ձևակերպումը տան»։