Ցուցարարներն այրել են Մակրոնի սիրելի ռեստորանը

Ցուցարարներն այրել են Մակրոնի սիրելի ռեստորանը

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ֆրանսիացի ցուցարարները այրել են Փարիզի հայտնի Rotonde ռեստորանի տանիքը։

Ռեստորանը հայտնի է նրանով, որ այնտեղ հաճախակի է այցելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հայտնի է, որ 2017 թվականին նախագահական ընտրություններում իր հաղթանակը Ֆրանսիայի առաջնորդը տոնել է հենց Rotonde-ում։

Ռեստորանի անձնակազմին հաջողվել է մարել հրդեհը, սակայն տանիքի մի մասն ամբողջությամբ այրվել է։