Ծանր մեղադրանքներ՝ Էրդողանից

Ծանր մեղադրանքներ՝ Էրդողանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծանր մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին՝ ասելով, որ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն պետական ահաբեկչություն է իրականացնում պաղեստինցիների հանդեպ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է, որ իսրայելական կողմի համար ավելի խելամիտ կլիներ նախքան այլոց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելը սեփական գործած հանցանքների հանդեպ պատասխանատվություն ստանձնել։ «Իսրայելական պետության ղեկավարը չարիք է ցանում՝ պետական ահաբեկչությամբ զբաղվելով»,- հայտարարել է Էրդողանը։