Ովքեր են մեկնելու Թուրքիա

Ովքեր են մեկնելու Թուրքիա

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»։

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա) Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Արտակ Դաշյան – «Փյունիկ» Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ» Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»։ 

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան («Քյոլն», Գերմանիա), Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս», Արգենտինա), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)

Նշենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին նախ մրցակցի հարկի տակ խաղալու է Թուրքիայի, ապա երեք օր անց՝ սեպտեմբերի 11-ին, տնային Վազգեն Սարգսյանին անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է մեր խմբի գլխավոր ֆավորիտ հանդիսացող Խորվաթիայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի կազմից բացակայում է Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Խորեն Բայրամյանը, որը վերջին շրջանում մշտապես հրավիրվում էր հավաքական, սակայն Պետրակովն այս անգամ նման որոշում է կայացրել՝ հավանաբար հաշվի առնելով ֆուտբոլիստի մարզավիճակն ու ունեցած խաղաժամանակն իր ակումբում։