Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարան Լեւոնի    Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի լրատվության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Նա նաեւ նշեց, թե տեղեկություն չունի՝ ինքնաբացարկի հիմքի վերաբերյալ։ Գործը հանձվել է վերամակագրման։

Նշենք, որ մամուլը օրեր շարունակ գրում էր, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնելու, մասնավորապես նախկինում Մարտի 1-ի գործով պաշտպան լինելու պատճառով։

Հիշեցնենք նաեւ, որ նրան էր մակագրվել Ռոբեր Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը։