Հստակ հարց է պետք դնել. արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում Հայաստանի դեմ

Հստակ հարց է պետք դնել. արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում Հայաստանի դեմ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

«ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույց է, սակայն պահանջներն անհասկանալի են: Չկա քաղաքական հարցադրում։

Պետք է ճիշտ ձևակերպել խնդիրը: Իսկ պահանջը հստակ է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, թուրքական հատուկ ջակատայիններն ու սպաները ՆԱՏՕ-ի զինվորականներն են, իսկ օգտագործվող զենքերը՝ նույնպես նԱՏՕ-ինը: Անգամ բայրակթարներն արևմտյան ու իսրայելական տեխնոլոգիաների հիման վրա են ստեղծվել։

Դեսապանատան առջև հստակ հարց է պետք դնել. արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում Հայաստանի դեմ․ այո, թե՞ ոչ:

Եթե այո, ապա հստակություն մտցվի Հայաստանի ու Ամերիկայի հարաբերությունների մեջ, եթե ոչ, ապա ԱՄՆ-ն ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել իր դաշնակցի նկատմամբ։ Սա է այսօրվա միակ հարցն, որի պատասխանը պետք է ստանանք ԱՄՆ-ից»։