Բացարձակ սուտ է․ Արմեն Մուրադյան

Բացարձակ սուտ է․ Արմեն Մուրադյան
Բացարձակ սուտ է․ Արմեն Մուրադյան

 

Որ մաղձով ու թույնով լցված մարդիկ ֆեյքերով, անանուն նամակներով, հարթակ կոչվածներով իրենց արտոնյալ են զգում, շատերն են իրենց մաշկի վրա զգացել, զգում։ Ու գիտե՞ք ինչպես են դա բացատրում՝ իրավիճա՜կ է փոխվել․․․ Գործի է դրվել շանտաժը, ԱԱԾ-ով,  ոստիկանությամբ վախեցնելու սպառնալիքները։ Ու դա անում է քաղաքացին քաղաքացու դեմ՝ համարելով դա պետական մոտեցում։ Սա շատ վտանգավոր միտում է, երբ շանտաժով, «անանիմկայով» կարող են մարդուն կործանել։ Ու ցավալին այն է, որ տականքն է ելել ջրի երես։ Զրպարտում, շանտաժի են ենթարկում իրենց ընկերոջը, հարևանին, ում պաշտոնի վրա աչք ունեն, ում վրա տարիներով կուտակված մաղձ կա։ Դեմն առնել է պետք, հայտնաբերել ու խիստ պատժել նմաններին։

Մի օրինակ․

Խնդրում եմ օգնեք, Նիկոլին փոխանցեք , որ բշկական համալսարանում Մուրադյանի մարդիկ պարտադրում են մեզ մասնակցել Քոչարյանի ցույցերին, ասում են Քոչարյանի սանիկն է ռեկտորը սպառնում են մեզ, որ չմասնակցելու դեպքում քննություններից կկտրեն և դուրս կթողնեն մեզ համալսարանից։

Մեկն արձագանքում է՝ մի վախեցեք, դիմեք ոստիկանություն

Ողբասացը շարունակում է․

Բա որ քննություններին դու՞րս թողնեն մեզ ((((մենակ Նիկոլւ կարա օգնի, մի բան արեք խնդրում եմ։ (((

Սխալները իրենցն են, նույնությամբ թողել եմ։ Տեքստը սլայդում։

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է․

Արմեն Մուրադյան/ Armen Muradyan

Մի հիվանդացրեք հասարակությունը ֆեյքերով, որովհետև ֆեյքերով չեք կարողանալու բուժել...

Բացարձակ սուտ է, եթե գեթ մեկ փաստարկված ապացույց կներկայացվի, որ ես, որպես ռեկտոր, երբևէ որևէ ուսանողի պարտադրել եմ մասնակցել քաղաքական գործընթացներին, ապա պատրաստ եմ պատասխանել…
Ինչ վերաբերվում է նման ստոր բարբաջանքներին և ուղղորդված շարժումներին, ապա ասեմ, որ համբերության բաժակն արդեն լցվել է:
Ինքս դիմելու եմ իրավապահ մարմիններին, ի դեպ բավականին փաստարկված ապացույցներով, որպեսզի ստուգեն, թե ինչ տարօրինակ կեղծ «հոգս» տանողներ են ի հայտ եկել:
Կարծում եմ, որ բուհի ակներև հաջողությունները ծայրահեղ մտահոգիչ են որոշակի «կեղծ» պատասխանատուների համար:
Մեր նպատակն է, ապագա բժիշկներին սովորեցնել պատասխանատու լինել իրենց արածների և ասածների համար, ինչը ինձ են սովորեցրել նաև իմ ուսուցիչները:

Վերջում, հիշեցնեմ, որ բուհն ապաքաղաքականացված կառույց է և ամեն ինչ անելու եմ, որ այն լինի նաև «ապաֆեյքացված»:

Ի դեպ, ֆեյքերը չեն բուժելու ձեզ...