1000 դրամով՝ տնակից դեպի տուն

1000 դրամով՝ տնակից դեպի տուն

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը 15000 կտոր ունեցող փազլի է վերածել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: Մինչեւ սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուրը հնարավորություն ունի փազլի մեկ կտորը գնել 1000 դրամով ու միանալ Գյումրին տնակներից ազատելու բարեգործական նախաձեռնությանը :

Հիմնադրամի կամավորները ամեն օր Վարդանանց հրապարակում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտ սպասում են բոլորին:Նշենք,որ  մի շարք քաղաքական,մշակույթային գործիչներ,այդ  թվում եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ունեցել են իրենց մասնակցությունը ծրագրին: