Ո՞վ կա տանը․ Ադրբեջանը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր
Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր:
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Միաժամանակ նշվում է, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Միաժանակ հավելենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:
Կարծիքներ