Ինչով է զբաղվելու Անգելա Մերկելը թոշակի անցնելուց հետո

Ինչով է զբաղվելու Անգելա Մերկելը թոշակի անցնելուց հետո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման իր ժամկետը ավարտելուց հետո` 2021 թվականից, այլեւս չի զբաղվելու քաղաքականությամբ: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ըստ հրապարակման, Մերկելն ասել է, որ մտադիր չէ զբաղեցնել որեւէ քաղաքական պաշտոն, ուր էլ որ լինի, այն բանից հետո, երբ կանցնի թոշակի: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Մերկելը կարող է բարձր պաշտոն զբաղեցնել Եվրամիությունում: