Որոնք են աշխարհի «ամենախմող» երկրները

Որոնք են աշխարհի «ամենախմող» երկրները

Global Drug Survey հիմնադրամը ուսումնասիրել է աշխարհի 36 երկրներում հասարակությունների մոտ առկա վատ սովորությունները: Հարցումներին մասնակցել է 120 հազար մարդ: Արդյունքում պարզվել է, որ ամենամեծ խդիրները անգլիալեզու երկրներում կապված են ալկոհոլի չարաշահումների հետ: Ամենահաճախն, ընդ որում, հարբում են Մեծ Բրիտանիայում: Միջինը բրիտանացին հարբած է տարվա հիսունմեկ օրը, այսինքն գործանականում ամեն շաբաթ: Տարվա հիսուն օրը հարբած են ԱՄՆ-ում, քառասունութ օր` Կանադայում, քառասունյոթ օր` Ավստրալիայում: Բնականաբար, հենց բրիտանացիներն են, որ ամենաշատն են դիմում բուժօգնության` ալկոհոլի հետ ունեցած խնդիրներով պայմանավորված: Ուշագրավ է, որ Հնդկաստանում, Ֆինլանդիայում ու Իռլանդիայում մարդիկ պլանավորում են, որ հաջորդ տարի կթողնեն խմելը: Ամենաքիչը խմելը թողնելու մասին մտածում են շվեյցարացիները, դանիացիներն ու պորտուգալացիները: ԱՊՀ կամ հետսովետական երկրների մասին ուսումնասիրությունը տվյալներ չունի: