Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԱԻՆ-ից հայտնում են, որ  Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մարախուղ է, Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Աշոցք գյուղում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: