City-ն գերադասում է Patriot- ը,  չե՞ն վստահում ՊՊԳՎ- ին

City-ն գերադասում է Patriot- ը,  չե՞ն վստահում ՊՊԳՎ- ին

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում անվտանգության ծառայությունն այլևս իրականացնում է «Պատրիոտ սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը, որը ոստիկանությունից նման գործունեության լիցենզիա ստացել է  հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին։ Հիշեցնենք, որ նախկինում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում նախկինում նման ծառայություն էր իրականացնում Պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն։

«Պատրիոտ սեքյուրիթի»-ն ունի նաև իր ԱԱԽ-ն՝ «Արագ արձագանքման խումբ»։ Նշենք, որ նման ստորաբաժանումներ, որպես կանոն, ունենում են ուժային ստորաբաժանումները։

Ընկերության տնօրեն Արմեն Անտոնյանը Hraparak.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչու Ալեքսանյանը նախընտրեց իրենց, այլ ոչ ՊՊԳՎ-ն, ասաց․ «Մենք աշխատում ենք, իսկ թե ինչու ընտրեցին մեզ, ավելի լավ է հարցնեք իրենց»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ գումարներով են իրենց հետ պայմանագիր կնքել, ապա ընկերության տնօրենն ասում է՝ կոմերցիոն գաղտնիք է։