Մարությանն աշխատանքի է տեղավորել կոռուպցիոն սկանդալի արդյունքում ազատված պաշտոնյային 

Մարությանն աշխատանքի է տեղավորել կոռուպցիոն սկանդալի արդյունքում ազատված պաշտոնյային 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունում աշխատանքի է ընդունել 2016 ին աղմկահարույց սկանդալի ադյունքում Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնից ազատված Սահակ Հարությունյանին։

2016-ին նրա ազատման պատճառների մասին Hraparak.am-ը գրել էր, որ թաղապետ Արմեն Ուրիխանյանը այն ժամանակվա  քաղաքապետ Տարոն Մարգարյանին մարտի 14-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել էր, թե «ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների պատճառով» է նման քայլի գնացել։

Մինչդեռ տեղեկությունն այն էր, որ  թաղապետը վերջերս հայտնաբերել է, որ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ տվել մարդկանց, որոնց չի հասնում։ Դեռ ավելին՝ փողը չէր կիսել Ուլիխանյանի հետ, որը, սակայն, հայտնել էր, թե նման բան չկա, թերացել է։