Համազգային թատրոնի փոխտնօրենը հրաժարական է տվել

Համազգային թատրոնի փոխտնօրենը հրաժարական է տվել

Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ինքնակամ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կապ հաստատելով Մանուկ Նիգոյանի հետ՝ փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված իր հրաժարականը և իրո՞ք այն ինքնակամ է:
«Հրապարակի» հետ զրույցում Նիգոյանը նշեց, որ հրաժարականն իրոք ինքնակամ է, իսկ որպես պատճառ հանդիսացել են տարբեր նախադրյալներ: Նախ այն, որ ոլորտի զարգացման շուրջ իր և ոլորտի պատասխանատուների ընկալումները տարբեր են, և ի սկզբանե էլ  հասկացել է, որ տարբեր են, բայց, քանի որ, երբեք չի լքում խորտակվող նավը, սպասել է, որ Համազգային թատրոնի տնօրենի ըտրությունն ավարտվի, տնօրենը վերջնական նշանակվի, նոր հեռանա:

Արդեն նախկին փոխտնօրենը վերջում հավելեց, որ  պետական համակարգի որոշ ներկայացուցիչների հետ իր աշխատանքի անհամատեղելիությունը վերոնշյալ նախադրյալներից մեկն է:

Հիշեցնենք, որ վերջերս Համազգային թատրոնի տնօրեն էր  ընտրվել թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը։ Հանձնաժողովը միաձայն կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը:

Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ