Ծնողավարություն․երեխայի ցածր ինքնագնահատականը, պատճառներն ու հետեւանքները

Ծնողավարություն․երեխայի ցածր ինքնագնահատականը, պատճառներն ու հետեւանքները

Երեխային ուղղորդելն ու հանգստացնելը ծնողի կարևորագույն գործառույթն է: Եթե չաջակցեք ու չսատարեք նրան, ծիծաղի առարկա դարձնեք նրա փոքրիկ գործողությունները, նրա մտքերին թերահավատորեն վերաբերվեք, ապա նա կարժեզրկի իր ջանքերն ու մտքերը, կիջնի իր ուժերի նկատմամբ սեփական վստահությունը: 

Ագրեսիա

Երեխան հաճախ է կամակորություններ անում, չլսում ծնողին, բայց սա հաստատ առիթ չէ` երեխայի նկատմամբ ագրեսիա ցուցաբերելու համար: Կոնֆլիկտներն ու չհասկացված իրավիճակները պետք է լուծել խաղաղ ճանապարհով, որքան էլ որ բարդ է: Երբեմն շատ հեշտ է ափերից դուրս գալ, սակայն եթե նման իրավիճակում եք հայտնվել, չեք կարողացել զսպել ձեր հույզերը, բացատրեք երեխային, որ դուք իրեն սիրում եք, և նա «վատը» չէ: Երեխային մանիպուլացնելը ու վախեցնելը, դաստիարակության լավագույն ձևը չէ: Փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երեխայի հետ կարելի է համաձայնության գալ, իսկ չարությունն ու նեգատիվը միշտ ծնում են անվստահություն: Իրավիճակներում, երբ երեխան իրեն անպետք, վատը, լքված է զգում, ծնում են կոմպլեքսներ և իջեցնում են նրա ինքնագնահատականը:

Ինչպե՞ս օգնել երեխային իրեն վստահ զգալ

Կան ունիվերսալ խորհուրդներ, որոնք կիրառելի են ամենատարբեր բնավորություններով, հուզականությամբ ու վարքաձևերով երեխաների ու ծնողների համար: 

1.Գովեք` բացատրելով ինչու եք գովում    
Եթե երեխան քաղաքակիրթ է եղել, ճիշտ է կատարել այս կամ այն գործը. կամակորություններ չի արել, ատամներն առավոտյան լվացել է` առանց ձեր հիշեցման, անպայման գովեք նրան, սակայն` չափի մեջ: Շատ կարևոր է խրախուսել ու ոգևորել երեխային, սակայն պետք է պահել խրախուսելու բալանսը և երեխայի յուրաքանչյուր գործողություն սխրանք չհամարել:

2.Թույլ տալ սխալվել
Եթե երեխան ակտիվ է, պետք չէ նրան կանգնեցնել` վախենալով, որ նրա մոտ որևէ բան կարող է չստացվել: Թույլ տվեք փոքրիկին ինքնուրույն գործել: Անհաջողությունները երեխային կսովորեցնեն հաղթահարել դժվարությունները, հասնել ցանկալի արդյունքի: Կարևոր է բացատրել երեխային, որ սխալվելն ու չհաջողելը նույնպես արդյունք ու փորձառություն են:

3.Խնդիրները լուծել և դրական տրամադրվել
Փորձեք չսահմանափակվել հերթապահ արտահայտություններով` երեխայի տարբեր հարցերին պատասխանելիս և բացատրելիս: Նրան ավելի հեշտ կլինի, եթե բացատրեք ավելի մանրամասն ու իրավիճակին համապատասխան:

4.Սովորեցրեք օգնել մյուսներին և վեճերը լուծել առանց կոնֆլիկտի
Հասարակության մեջ երեխայի ճիշտ վարքաձևը կարևորագույն գործոն է` ինքն իրեն հասկանալու և ինքնավստահություն ձեռք բերելու համար: Եթե երեխան կարող է մտնել երկխոսության մեջ և առանց կոնֆլիկտի լուծել վեճը, մեծահասակին գրագետ պատասխանել, օգնել փոքրերին, ապա նրա արժանապատվության և ինքնավստահության զգացողությունները միայն ու միայն կբարձրանան դրանից: 

5.Երազեք ու երևակայեք երեխայի հետ` ոչ մի դեպքում չծիծաղելով նրա ծրագրերի ու երազանքների վրա
Եթե երեխան ցանկանում է տիեզերագնաց դառնալ կամ լինել երկրագնդի բոլոր անկյուններում, մի շտապեք նրան իջեցնել երկնքից ու հիասթափեցնել` բացատրելով, թե որքան բարդ է դրանք կյանքի կոչել: Երեխային ասեք, որ ամեն բան հնարավոր է` շատ աշխատելու դեպքում: Մոտիվացրեք նրան սովորել ու երազանքները դարձնել իրական նպատակներ: Կարդացեք գրքեր ու ֆիլմեր, որոնք պատմում են բարդ ու դժվար հասանելի բաների մասին: Մեծանալով երեխան ինքը կհասկանա, ինչն է հնարավոր, ինչը` ոչ, և նրա մոտ չեն առաջանա ներքին պատնեշներ, նա կզգա իր մեջ այն մեծ ուժը, որն անհրաժեշտ է մեծ գործեր անելու համար:

Հ.Գ.Երեխայի ինքնագնահատականը անմիջականորեն կապված է ծնողների հետ նրա ունեցած հարաբերություններից: Երեխային տրամադրեք բավարար ժամանակ և հարգանքով վերաբերվեք նրա անձին: Եվ ադ դեպքում անվստահության խնդիրը նրա պարզապես կշրջանցի:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութի աղբյուրը` iq007.ru,
http://babyum.by