«Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

«Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

«Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը «մասնակցել է ահաբեկչության ֆինանսավորման սխեմային»։
«Քննությունը միջնորդություն կուղարկի դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ մերձմոսկովյան ահաբեկչության գործով կալանավորվել է 8 անձ, այդ թվում՝ Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է 143, վիրավորվել նույնքան մարդ։