Ուկրաինայի Գերագույն Ռադան հակադրվել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն

Ուկրաինայի Գերագույն Ռադան հակադրվել է նախագահ Վլադիմիր Զելենսկուն

Ուկրաինայի Գերագույն Ռադան հրաժարվել է աշխատանքից ազատել այդ երկրի Պնախարար Ստեփան Պոլտորակին եւ Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլիյ Գրիցակին, որոնց պաշտոնանկության մասին ասել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն։ Պոլտորակի եւ Գրիցակի պաշտոնանկությունների մասին որոշումների համար անհրաժեշտ էր 226 կողմ, սակայն Պոլտորակի դեպքում կողմ է քվեարկել 67 պատգամավոր, Գրիցակի դեպքում՝ 78։ «Украинская правда»-ն էլ գրում է, որ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցության պատգամավորները կողմ են քվեարկել երկու բարձրաստիճան ուժայինների ազատման որոշմանը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՊՆ եւ ԱԾ ղեկավարների պաշտոնանկության մասին Զելենսկին հայտարարել էր դեռ մայիսի 20-ին իր երդմնակալության օրը։