Մոլդովայի նոր կառավարությունը անցել է գործի

Մոլդովայի նոր կառավարությունը անցել է գործի

Մոլդովայի նոր կառավարությունը՝ գլխավորությամբ վարչապետ Մայի Սանդուի, անցել է իր պարտականությունների կատարմանը։ Նախարարների կաբինետի առաջին նիստը տեղի կունենա կառավարության շենքում, որը մինչ այդ արգելափակված էր տեղի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների կողմից։ Նշենք, որ ավելի վաղ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ազատել էր Պավել Ֆիլիպի կառավարությանը, այդպիսով խաղաղ կերպով հանգուցալուծելով Մոլդովայում սկսված ներքաղաքական ճգնաժամը։

Նոր վարչապետ Մայի Սանդուն, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք եւս ուրախ են, որ ամեն ինչ նման խաղաղ կերպով հանգուցալուծվեց։ Սանդուի հայտարարությունից հետո Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները շատ կարճ ժամանակում վերացրել են կառավարության շենքի արգելափակումը։ Կառավարության նիստի օրակարգը չի բարձրաձայնվել, սակայն նորանշանակ վարչապետ Սանդուն խոստացել է կայացված որոշումների մասին տեղեկացնել հանրությանը։