Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը

Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ իր երկիրը փակում է իր ծովային սահմանը Արուբա, Բոնեյր, եւ Կյուրասաո կղզիների հետ, ինչպես նաեւ դադարեցնում է այդ կղզիների հետ օդային հաղորդակցությունը։ Ինչպես հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը, Ռոդրիգեսը մանրամասնել է, որ այդ միջոցառումները անհրաժեշտ են, որպեսզի այդ կղզիների կառավարությունները հետեւեն միջազգային իրավունքին եւ հարգեն այն։ Կարակասի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Վենեսուելան վերանայելու է իր հարաբերությունները այդ երկրների հետ։