Պայթյուն է որոտացել Թուրքիայի զորամասերից մեկում

Պայթյուն է որոտացել Թուրքիայի զորամասերից մեկում

Պայթյուն է որոտացել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում գտնվող զորամասերից մեկում։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է հինգ մարդ։ Նշենք, որ զորամասը գտնվում է Փոլադլիում՝ Անկարայից 80 կմ հեռավորության վրա։ Պայթյունը որոտացել է ուսումնավարժական կրակոցների ժամանակ։