Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Երկրաշարժը ֆիքսվել է Մարամարա եւ Էգեյ շրջաններում։ Ավերածությունների, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Ցնցումները զգացվել են նաեւ Ստամբուլում։