Նոր մանրամասներ՝ Շրի-Լանկայի ահաբեկչությունն իրականացնողների մասին

Նոր մանրամասներ՝ Շրի-Լանկայի ահաբեկչությունն իրականացնողների մասին

Շրի-Լանկայում կիրակի օրը ահաբեկչական պայթյուններ իրականացրած բոլոր ահաբեկիչները եղել են ապահովված ընտանիքներից։ Նրանցից մեկը նույնիսկ ուսանել է Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հիշեցնելով, որ ահաբեկչությանը զոհ գնաց 359 մարդ, վիրավորվեց ավելի քան 500-ը։

Շրի-Լանկայի Պնախարար Ռուվան Վիջեվարդենեն մանրամասնել է, որ մահապարտներից մեկը, որը սովորել է Անգլիայում, այնուհետեւ արդեն իր ուսումը շարունակել է Ավստրալիայի համալսարաններից մեկի ասպիրանտուրայում, իսկ ահա բոլոր հանցագործներն էլ եղել են լավ կրթված եւ ֆինանսապես անկախ։ Ահաբեկիչներից մեկն էլ եղել է կին եւ ինքնասպանություն է գործել, երբ իրավապահներն իր բնակարան են մուտք գործել խուզարկություն իրականացնելու համար։

Նշենք, որ ահաբեկչության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն ավելի քան հարյուր ձերբակալված կա։