Յանուկովիչը ցանկություն է հայտնել վերադառնալ Ուկրաինա

Յանուկովիչը ցանկություն է հայտնել վերադառնալ Ուկրաինա

Ուկրաինայի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանում ապաստանած Վիկտոր Յանուկովիչը ցանկություն է հայտնել վերադառնալ Կիեւ, քանի որ այնտեղ հիմա հաղթել է Վլադիմիր Զելենսկին եւ Պորոշենկոյի վարչակազմը հեռանում է։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով նախկին նախագահի փաստաբան Վիտալի Սերդյուկի փոխանցած տեղեկությունները։ «Իզվեստիայի» հետ զրույցում փաստաբան Սերդյուկն ասել է, որ նախագահ Պորոշենկոյի օրոք իր պաշտպանյալ Վիկտոր Յանուկովիչի գործքը անհարկի քաղաքականացվել էր։ Նա հույս էր հայտնել, որ Վլադիմիր Զելենսկու իշխանության գալով պրոցեսը շատ ավելի արդարացիորեն առաջ կընթանա։ Փաստաբանը նաեւ ասել էր, որ իր վստահորդը ստիպված է մնալ Ռուսաստանում այնքան ժամանակ, քանի դեռ նրանից հանված չեն բոլոր մեղադրանքները։ «Իզվեստիայի» հետ զրույցում նա նաեւ նկատել է, որ իրենք ցանկանում են վերականգնել Վիկտոր Յանուկովիչի բոլոր իրավունքները, ապացուցել, որ նրա հետապնդումը կրում է բացառապես քաղաքական բնույթ եւ պատասխանատվության ենթարկել տալ բոլոր նրանց, ովքեր մեղավոր են 2014 թվականի իրադարձություններում։