Արեւմտյան Ատրպատականում սպանել են զինվորական սպաների

Արեւմտյան Ատրպատականում սպանել են զինվորական սպաների

Իրանի արեւմուտքում գրոհայինները սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների։ Դեպքը տեղի է ունեցել Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Փիրանշահր քաղաքում։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, գրոհայինները հրազենային կրակ են բացել մեքենայի վրա, որի մեջ եղել են զինվորականները։ Հարձակման հետեւանքով երեք զինվորական զոհվել է, եւս մեկը՝ հրազենային վիրավորումներով հոսպիտալացվել։