Ճգնաժամը վաղուց սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը․«Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ճգնաժամը վաղուց սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը․«Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը հնարավոր էր բացառել

Եռաբլուր պանթեոնում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծումը մեր ազգային անվտանգությանն ուղղված հոգեբանական պատերազմի հատուկ գործողություն է:
Պղծարարների ձեռքով սուրբ շիրմաքարերի վրա հայտնված բծերն իրականում խարան են մեր ազգային արժանապատվության վրա:
Հատկապես ծանր է հերոսների ծնողների և հարազատների հոգեվիճակը: Նրանց վերքը նորից բացվեց և նրանք երկրորդ անգամ ծանր ապրումներ ունեցան:
Ցավ ի սիրտ՝ մեր զորակցութունն ենք հայտնում հերոսածին ծնողներին ու նրանց բոլոր հարազատներին և խոնարհվում ենք նրանց առաջ:
Այս խայտառակությունը, սակայն, հնարավոր էր բացառել, եթե Եռաբլուր պանթեոնում պատշաճ ծառայություն իրականացվեր:

Պետք չէ մոռանալ, որ Պանթեոնը զորամասի տարածք է և, հաշվի առնելով դրա ազգային-արժեքային հույժ կարևորությունը, այդտեղ պետք է լիներ բավարար հսկողություն, այդ թվում՝ տարածքի ամբողջական տեսահսկմամբ և զինված պահակությամբ:
Պետական կառավարումը, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում, մնում է որպես ազգային-արժեքային առումով խեղված և ոչ արդյունավետ մի երևույթ, որի ճգնաժամը վաղուց սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը:

Պետության, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, ղեկավարությունը պարտավոր է հաշվետու լինել կատարվածի համար, պատժել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել ոճրագործներին բացահայտելու և այսուհետև նման ոտնձգությունները բացառելու ուղղությամբ: