Ահաբեկչություն եկեղեցու մոտ, կա 3 զոհ եւ 7 վիրավոր

Ահաբեկչություն եկեղեցու մոտ, կա 3 զոհ եւ 7 վիրավոր

Ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայում։ Այդ երկրի հարավում գտնվող Սուվեյդա քաղաքի Կանավատ փողոցում, որը մշտապես մարդաշատ է լինում, ըստ տեղի իշխանությունների փոխանցման, պայթել է ականապատված մոտոցիկլ։ Զոհվել է նախնական տեղեկություններով 3 մարդ, վիրավորվել 7-ը։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։ Ուշագրավ է այն, որ պայթյունը որոտացել է տեղի քրիստոնեական եկեղեցիներից մեկի հարեւանությամբ։