Գլոբալ տաքացումը՝ աշխարհում նոր բռնությունների պատճառ

Գլոբալ տաքացումը՝ աշխարհում նոր բռնությունների պատճառ

Այն, որ գլոբալ տաքացումը բերելու է հավերժական սառույցների հալման ու կլիմայական փոփոխությունների, որոնք կարող են ավերիչ ազդեցություն ունենալ մարդկանց համար, բավականին արծարծված թեմա է ժամանակակից գիտության մեջ։ Սակայն պարզվում է, որ նույն գլոբալ տաքացումը կարող է դառնալ նաեւ նոր բռնությունների պատճառ։ Futurity կայքի փոխանցմամբ, ԱՄՆ Այովա նահանգի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Կրեյգ Անդերսոնը, ջերմաստիճանի բարձրացումը ուղիղ համեմատական է մարդու մոտ լարվածության աճի հետ։

Միաժամանակ նաեւ մարդու լարվածության աճին նպաստում են նաեւ կլիմայական աղետները, բերքատվության նվազումը եւ տնտեսական անկայունությունը, ռեսուրսների սակավացումը, սակայն ջերմային ֆոնի աճի եւ հոգեբանական-նյարդային լարման աճը ամենից ակնբախն են։ Պրոֆեսորը նկատել է, որ գլոբալ տաքացումը տեւական պրոցես է, եւ ամբողջական սերունդներ են ապրելու աղքատության պայմաններում, բաժանված ընտանիքներում, այնպիսի միջավայրում, որտեղ լինելու է առողջ սննդի դեֆիցիտ։

Կրեյգ Անդերսոնը ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ որոշ բնական աղետներ այնքան տեւական են լինելու կամ թողնելու են այնպիսի ծանր հետեւանքներ, որ մարդկանց խմբերին ստիպեն հեռանալ հայրենի երկրներից եւ դառնալ միգրանտներ։ Դա էլ իր հերթին բերելու է ռեսուրսների համար պայքարի տեղացիների ու եկվորների միջեւ։