Ոչ լիարժեք գիշերային քունը՝ ինսուլտի պատճառ

Ոչ լիարժեք գիշերային քունը՝ ինսուլտի պատճառ

Գիտնականները պարզել են, որ գիշերային ոչ լիարժեք 7-8 ժամյա քունը կարող է ավելացնել ինսուլտի հավանականությունը մարդու մոտ։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի ընդհանուր կլինիկական հիվանդանոցի մասնագետները։

Ինչպես հաղորդում է Nature ամսագիրը, մկների վրա փորձեր իրականացնելիս, նրանք մկներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբին թույլատրել են քնել յոթ ժամ, իսկ երկրորդ խմբի մկներին անընդհատ խանգարել են լիարժեք քնել։ Այն մկները, որոնք ոչ լիարժեք են քնել գիշերը, ունեցել են բարձր տոկոս արյան լեյկոցիտների։

Պարզվել է, որ հիպոկրետին հորմոնը, որը կապված է արյան սպիտակ մարմնիկների ստեղծվան հետ ակտիվանում է միայն գիշերը, քնի ժամանակ։ Վտանգավոր է նաեւ չափազանց տեւական քունը։