Քոլեջների եւ ուսումնարանների տնօրեններին կվերապատրաստի 4 կազմակերպություն

Քոլեջների եւ ուսումնարանների տնօրեններին կվերապատրաստի 4 կազմակերպություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 4 կազմակերպություն՝ «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ-ն, «Ուսուցման ազգային հիմնադրամ»-ը, «Հույս եւ Ապագա» երեխաների աջակցության եւ զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը եւ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն: