Րաֆֆի, իսկ Դուք կարո՞ղ եք ծունկ չոքելով մրցել Նիկոլի հետ

Րաֆֆի, իսկ Դուք կարո՞ղ եք ծունկ չոքելով մրցել Նիկոլի հետ

Որ ասում են հույսը շրջում է նույնիսկ գերեզմանների մոտ, ճշմարտություն կա։ Այն, որ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի հոգու հանգած մոխրի մեջ կրակի կայծեր է փնտրում և հույս ունի հանուն մեր պետականության պեղել ու կյանքի կոչել այն, անհու՜յս է։ Րաֆֆին Եռաբլուրում ծնկաչոք աղոթքի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին։Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ Նիկոլի  հայեցողությամբ: Նա գրում է, որ «Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։ Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը»։

Ցավալին գիտե՞ք որն է։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ծունկ չոքել Եռաբլուրում։  Շատերը ծունկ չոքելու նրա վարպետաց դասերը թատերական հանճարեղ կատարում են համարել։ Նման ծնրադրում անգամ Վահրամ Փափազյանը չէր կարող կատարել։ Ինչու թատերականի հետ կապեցի, որովհետև մարդիկ չեն հավատում սելֆի արված այդ թատերական ներկայացումներին։ Րաֆֆիի առաջարկը բարոյական, քրիստոնեական մեր հոգևոր արժեքների վրա է հիմնված, դրանք կա՞ն․․․ Չորս տարի է, այդ արժեքների բույրը չեմ զգում, ասես չեն էլ եղել։ Մնում է պաթետիկ մի հարց տամ՝ Րաֆֆի, իսկ դուք կարո՞ղ եք ծունկ չոքելով մրցել Նիկոլի հետ։ Նա «լավ պարապած է»։ 

Եռաբլուրից առաջ Փաշինյանը պետք է եկեղեցում, Աստծո առաջ «Ծնրադիր խնդրի հաշտութեան համար, ծնող Աստծոց» ապաշխարություն կատարի, որովհետև քննությունը Աստված է կատարելու, ու ազգը  սպասում է Աստծո ճշմարիտ քննությանը։