Շնորհավորանք` ընտրության ավարտի կապակցությամբ

Շնորհավորանք` ընտրության ավարտի կապակցությամբ

«Մարդու իրավունքներ - 96» կուսակցության շնորհավորանքը 2018թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտման կապակցությամբ

Շնորհավորում ենք բոլորիս ԱԺ ընտրությունների ավարտման, ինչպես նաև, «Իմ քայլ» դաշինքին, ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ԱԺ արդեն իսկ մուտք գործելու կապակցությամբ, հույս հայտնելով, որ նոր Ազգային ժողովը կկարողանա իրական հեղափոխություն իրականացնել ավազակաիշխանության կողմից ավերած մեր Հայաստանում: Միաժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում ընտրությունների համար երանելի այս պայմաններում ընտրողների ցածր մասնակցության համար, ինչը մեր կարծիքով, ահազանգ է «հեղափոխական» գործընթացների արդյունավետության ուղղությամբ:

Ափսոսանքով ենք կրկնում նաև, որ ընտրություներն անցան վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, այդ թվում, նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, ինչը, ցավոք, մեզ թույլ չի տալիս այս ընտրություններն անվանել ժողովրդավարական: Այնուամենայնիվ, ընդունելով այն ակնհայտ փաստը, որ ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետական հաղթանակը հայաստանցիներիս գերակշռող մեծամասնության անվերապահ ցանկությունն է, մենք քննադատաբար ողջունում ենք և ժողովրդավարական կառավարում մաղթում նրան՝ ի նպաստ Հայաստանի հպարտ քաղաքացու բարօրության և անվտանգության:

«ՄԻ-96» Ռուբեն Թորոսյան