Արգելվել է խոսել սեքսի մասին
«Ֆեյսբուք» սոցիալական կայքը կատարել է օգտագործման կանոնների թարմացում։ Այսպես, ըստ թարմացումների արգելվում է այնպիսի բովանդակության ստեղծումը կամ տարածումը, որը չափահաս մարդկանց միջեւ կարող է սեքսուալ կապեր ունենալու ցանկություն առաջացնել։ Սրանով հանդերձ մարդիկ կարող են խոսել ու քննարկել սեքսուալ բռնությունների կամ սեքսուալ շահագործման խնդիրների մասին։ Այս մասին հայտնում է RG.ru-ն։ Սոցկայքն այսպիսով բավական խիստ ցենզուրա է սկսել սահմանել, որը ըստ The Verge-ի փոխանցմամբ, վերաբերվում է ինչպես անհատական էջերին, այնպես էլ Messenger-ին։
Կարծիքներ