Որակազրկվել է երկու տարով

Որակազրկվել է երկու տարով

Ռուսաստանցի թեթեւ աթլետ Իլյաս Նուգալիեւը, ով մեծ հեռավորությունների վազքի մարզաձեւում է մասնագիտանում, հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվել է երկու տարով։ Այս մասին հայտարարել է Թեթեւ աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 23-ամյա մարզիկի մոտ դոպինգ թեստի ժամանակ հայտնաբերվել է օքսիլոֆրին տեսակի նյութ։ Որակազրկման ժամկետը հաշվվում է սկսած 2018 թվականի օգոստոսի 10, իսկ չեղարկվել են նրա բոլոր մարզական արդյունքները 2018 թվականի հուլիսի 21-ից սկսած։