Բակո Սահակյանը հերթական մտերիմին է բարձր պաշտոնի նշանակել

Բակո Սահակյանը հերթական մտերիմին է բարձր պաշտոնի նշանակել

Արցախում կադրային վերադասավորումները շարունակվում են։ Այսօր նախագահ Բակո Սահակյանը հերթական զինակցին է նշանակել բարձր պաշտոնի։

 Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից եւ նշանակվել է Քննչական կոմիտեի ղեկավար։

Մենք օրերս գրել էինք, որ նման նշանակում է սպասվում։  Իգոր Գրիգորյանը նախկինում եղել է ոստիկանության քննչական վարչության պետը, ոստիկանապետ։

Ավելի վաղ,  Սահակյանի հրամանագրով, Արշավիր Ղարամյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լևոն Մնացականյանը՝ ոստիկանապետ։ Նշված երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են։

Օրերս նաև պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը: