Թմրաբարոն «Թզուկը» դատի է տվել Մեքսիկայի նախկին նախագահին

Թմրաբարոն «Թզուկը» դատի է տվել Մեքսիկայի նախկին նախագահին

Թմրաբարոն «Թզուկի» /էլ-Չապո/ կամ Խուակին Գուսմանի փաստաբանները քրեական մեղադրանք ներկայացնելու համար հայց են ներկայացրել դատարան ընդդեմ Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի։ Այս մասին հայտնում է El Financiero-ն։ Համաձայն հրապարակման, խախտվել են մի շարք պրոցեսուալ ընթացակարգեր նարկոբարոնին ԱՄՆ-ին հանձնելու ընթացքում։ Գուսմանի փաստաբանները նշել են, որ արտահանձնման ժամանակ Գուսմանին պետք է տանեին ամերիկյան Էլ-Պասո կամ Սան Դիեգո քաղաքներից մեկնումեկը, սակայն տարել են Նյու Յորք, ինչը խախտում է ԱՄՆ եւ Մեքսիկայի միջեւ էքստրադիցիայի համաձայնագիրը։ Բացի այդ, արտահանձնումից առաջ Գուսմանը նախագահ Պենյա Նյետոյի աշխատակազմի մեղքով չի կանգնել մեքսիկական դատարանի առաջ, թեեւ նախապես հենց մեքսիկական արդարադատության իրավազորության ներքո էր գտնվում։