ԱԱԾ-ն կադրեր ապահովելու համար քաղաքացիներին պատրաստ է ուղարկել ՌԴ ուսուցման

ԱԱԾ-ն կադրեր ապահովելու համար քաղաքացիներին պատրաստ է ուղարկել ՌԴ ուսուցման

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի համալրումն ապահովելու համար ԱԱԾ-ն կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պաշտոնական կայքից։

Ուսուցումը կանցկացվի նաև Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտներում, ինչպես նաև Պահպանության դաշնային ծառայության Օրյոլի ակադեմիայում, որոնք ռազմաուսումնական հաստատություններ են: ՌԴ ԱԴԾ ակադեմիայում և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում և ՊԴԾ Օրյոլի ակադեմիայում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:

Ուսման տևողությունը 5 տարի է, ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են հայերենին և ռուսերենին, իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական տվյալներով համապատասխանում են ՀՀ ԱԱԾ զինծառայողին ներկայացվող պահանջներին։