«Ժողովուրդ». ՔՊ-ականները PR մասնագետների հետ են հանդիպել. ինչ է սպասվում քարոզարշավին

«Ժողովուրդ». ՔՊ-ականները PR մասնագետների հետ են հանդիպել. ինչ է սպասվում քարոզարշավին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրեթե ամենօրյա ռեժմով հանդիպումներ ու քննարկումներ է անցկացրել:

ՔՊ-ականները ոչ միայն ներկուսակցական հանդիպումներ են ունեցել, այլ նաեւ քաղաքական տեխնոլոգիաների եւ PR տարբեր մասնագետների հետ են հանդիպել, որպեսզի ամենայն մանրամասնությամբ գծագրեն իրենց քարոզարշավը:

ՔՊ-ականները որոշել են քարոզարշավին հիմնականում մասնակից դարձնել հանրության համար ավելի ընկալելի դեմքերի, որոնք ոչ միայն կշրջեն իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ առանձին վարչական շրջաններում տեղեկատվական թռուցիկներ կբաժանեն, կզրուցեն երեւանցիների հետ:

ՔՊ-ում կարծում են, որ հանրության համար քիչ թե շատ ընկալելի դեմքերից են, օրինակ, պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ էլի մի քանիսը, դրա համար էլ հիմնականում հենց նրանք են ավելի հաճախ երեւում հանրության շրջանում ու ավելի ակտիվ մասնակցում քարոզարշավին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում