Մարզպետի համակուրսեցին Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատա՞ր

Մարզպետի համակուրսեցին Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատա՞ր

Մեր տեղեկություններով՝ Վարդենիսի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Մելքոնյանը, ով եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին, զբաղվում է սպորտով՝ մարտեր առանց կանոների: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արամ Մելքոնյանից. «Ինձ պաշտոնապես ոչինչ չեն ասել, բայց էդպիսի խոսակցություններ կան»,- ասաց Մելքոնյանը:

-Պարո´ն Մելքոնյան, մարզպետի համակուրսեցի լինելը կա՞պ ունի Ձեր նշանակման հետ:

-Մարզպետի հետ կապ չունի, ես դեռ անցած տարի էի որոշել մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Ես վերջին ժամանակներում սպորտով եմ զբաղվել, ոչ միայն Ռուսատանում, այլ Արգենտինայում: Շատ կարեւոր մենամարտ ունեի, վերջացավ մենամարտը գանգուղեղի լուրջ վնասվածք էի ստացել, մինչեւ հասա Հայաստան, արդեն փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվել էր:

-Դուք կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում:

Առաջադրվելու եմ, եւ պայքարելու: Ես երկար տարիներ նպատակ եմ ունեցել, որ Վարդենիս քաղաքը շենացնել: Շատ տանջված է մեր ժողովուրդը: Ամեն տարի իմ հարազատ գյուղում ես բարեգործություն եմ անում: Հասկացա, որ անհնար է հեռվից գործել, որոշեցի քայլ անել: Եթե քաղաքապետ դառնամ, անգամ կհարժարվեմ իմ աշխատավարձից եւ այդ գումարը կտրամադրեմ Վադենիսիում մանկապատեզի ջեռուցման հարցերը լուծելու համար: Վարդենիսում մի քանի գործարաններ կան, որոնք հիմնահատակ քանդված են: Ես որոշել եմ Հայաստանից դուրս իմ ողջ կապերը օգտագործել, մեծ ներդրողներ գտնել:

Վարդենիսում խոսում են, որ մարզպետ Սանոսյանի հովանավորյալ Արսեն Ամիրխանյանին առաջարկվել է նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտանակատար, սակայն Ամիրխանյանը հրաժարվել է: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդենիսում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն քաղաքապետի ժ/պ Արամ Մելքոնյանը, նախկին ՕԵԿ-ական, «Վարդենիս» հայրենակցական միության նախագահ Գարսիկ Սաղաթելյանը, «Չոշեի Մոսո» մականունով հայտնի Մովսես Հակոբյանը եւ Բեգլար Գասպարյանը, ով վաղամեռիկ պատգամավոր Մելիք Գասպարյանի եղբորորդին է:

Նելլի Կարապետյան