Ալեքսանյանը` ոսկե մեդալի հավակնորդ

Ալեքսանյանը` ոսկե մեդալի հավակնորդ

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում հայ մարզիկը 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի նկատմամբ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցել է Դանիել Գաստլի հետ և պարտության մատնել 3:1 հաշվով