ՆԱՏՕ-ի զինվորականը անհարգալից կեցվածք է ցուցաբերել խորհրդային զոհված զինվորականների հանդեպ

ՆԱՏՕ-ի զինվորականը անհարգալից կեցվածք է ցուցաբերել խորհրդային զոհված զինվորականների հանդեպ

ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Գարնանային փոթորիկ-2019» զորավարժությունների մասնակիցներից մեկը ականանետով մագլցել է Էստոնիայի Սիլամյաե քաղաքում գտնվող, Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում զոհված խորհդային զինվորների հիշատակն հավերժացնող հուշարձանի վրա։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Տեղի բնակիչները կատարվածին արձագանքել են բուռն զայրույթով եւ ոստիկանություն կանչել։ Զինվորի արարքի մոտիվացիայի, ինչպես նաեւ նրա ինքնության կամ քաղաքացիության, կամ արարքի պահին ունեցած վիճակի մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանությունը նրան իջեցրել է հուշարձանից։ Իրականացվում է քննություն։