Աներձագի ասածը «մի փութ յուղ ու մեղրով չի ուտվի»

Աներձագի ասածը «մի փութ յուղ ու մեղրով չի ուտվի»

 

Պաշտոնյա աներձագերը  ոչ տեսնում, ոչ լսում, ոչ էլ որևէ բան իմանում են։ Վերցնենք թեկուզ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Հրապարակի հարցին՝  ինչու՞ է Քոչարյանի հարցով բանը հասել  մինչև Արցախի նախկին ու ներկա նախագահներին, աներձագը պատասխանում է․

«Խնդիր չկա, ուղղակի արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը, իրենց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են, հա՞, երևի։ Չգիտեմ, կամ էլ երևի իրենց ընկերն ա։ Էդ ա միակ բանը, էլի»:

Լավա չէ՞ խոսում աներձագը․․․ Բան հասկանու՞մ եք։

Արցախցի ա երևի Ռոբերտ Քոչարյանը․- Այսինքն նա հաստատ  չգիտի, թե որտեղից է Ռոբերտ Քոչարյանը։ Երևի։

Իրենց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են, հա՞, երևի․- Չգիտի էլ, որ դիմել են Քոչարյանի համար։ Երևի։

Չգիտեմ, կամ էլ երևի իրենց ընկերն ա։ Դա էլ հաստատ չգիտի՝ իրենց ընկե՞րն է, թե ոչ։ Երևի։

Ոչ մի բան չգիտի։ Այ որ չասեր՝ «իրենց երկրի, այսպես ասած, ներկայացուցչի համար դիմել են», կարելի էր ասել ոչինչ չասող հիանալի հարցազրույց էր։ Բայց հիմա քաղաքական ենթատեքստով հարց է առաջանում՝ աներձագ ջան  Արցախը քո  երկիրը չի՞․․․ Բակոյի՞նն ու Արկադիի՞նն է․ դա չգիտեի։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: