Երբեմնի լրագրող ՔՊ-ականը չուներ տրամաբանական պատասխան՝ լրագրողի հնչեցրած հարցին 

Երբեմնի լրագրող ՔՊ-ականը չուներ տրամաբանական պատասխան՝ լրագրողի հնչեցրած հարցին 

ՔՊ-ականներն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հետևողականորեն ձգտում էին Թուրքիա ուղարկած հումանիտար օգնությունը չկապել Արցախի ու Լաչինի միջանցքի թեմայի հետ, թե ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիա կարողանում են այդքան արագ պայմանավորվել և հումանիտար բեռ ուղարկել, իսկ Արցախ՝ ոչ։

Լրագրող Անի Նահապետյանի այսօրինակ հարցին, թե ինչո՞ւ այդքան արագ իշխանությունները չեն կարողանում պայմանավորվածության գալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ՝ մարդասիրական օգնություն նաև Արցախ ուղարկելու հարցում, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, որը նախկինում լրագրող էր աշխատում, մեր գործընկերոջ հարցը որակեց անտրամաբանական՝ չգտնելով այդ հարցին որևէ տրամաբանական ու հոդաբաշխ պատասխան։

«Ես պարզապես չեմ արձագանքի ձեր հարցին, կխնդրեմ Ձեր հարցը մի հատ նորից դնեք լսեք ու ինքներդ Ձեզ պատասխանեք, թե ինչու մարդասիրական օգնություն Հայաստանը չի կարողանում ուղարկել Արցախ, ով ա փակել Լաչինը, ինչ համատեքստ կա այնտեղ, ինչ աշխարհաքաղաքական զարգացում կա, և մյուս կողմում ինչի հետ եք բերում, ուրեմն, էս դեպքը համեմատում։ Ներողություն եմ, իհարկե, խնդրում, բայց հարցը անտրամաբանական է»,-ասաց Հովհաննիսյանը։

Առանց ներողություն խնդրելու՝ հիշեցնենք, որ սա այն նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը ժամանակին աշխատել է նախկիններին պատկանող լրատվամիջոցում ու չենք հիշում, որ նա երբևէ փայլած լինի իր խիստ տրամաբանական հարցադրումներով։ Ու այսօր, չունենալով մեր գործընկերոջ հնչեցրած հիրավի տրամաբանական հարցին պատասխան՝ փորձում է ներողություն խնդրելով վիրավորական տոնով արձագանքել նրա հարցին՝ այդպիսով խուսափելով բուն պատասխանից։