Մաշալլահ 

Մաշալլահ 

Մարդ ինչքան պիտի ցանկանա, որ իր օգնությունն  արար աշխարհով մեկ անեն որ իր անձնական օգտագործման նախագահի բերանով ասի՝  առանձնահատուկ շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին՝ Թուրքիայի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Էլի՞ նման երկիր կա, որ նախագահը նման բանի համար   շնորհակալություն է հայտնում վարչապետին։ Շնորհակալություն պիտի հայտնի օգնություն ստացող երկիրը։ Դա հասկանալը բա՞րդ խնդիր է։ Թեկուզ մի բառով՝ մաշալլահ։ Մանկապարտեզային այս տրամաբանությունը հատուկ է միայն այդ տարիքի երեխաներին ու զարմանալ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանն օգնում ու ցավակցում է Թուրքիային, Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն է հայտնում նրան։

 Նախագահը վարչապետին առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել  այն ժամանակ, երբ թուրքական պետական Անատոլիական գործակալությունը հոդված էր հրապարակել «Բազմաթիվ երկրներ որոնողափրկարարական խմբեր են ուղարկել Թուրքիա» վերնագրով, որում թվարկվում է, թե որ երկրից քանի փրկարար է ժամանել, սակայն դրանում ի թիվս մյուս երկրների չէր նշվել Հայաստանը։ Բա ո՞նց կլինի։ Անմիջապես դրան հաջորդեց ՀՀ նախագահի շնորհակալությունը։

Կամ գոնե հիշեցում, որ իրենք էլ կան։ Նման տրամաբանությամբ առաջնորվելու գինը եղել է այն, ինչի մեջ հայտնվել ենք։ Ամեն կերպ սիրաշահել Թուրքիային ու մի կողմ թողնել սեփական երկրի արժանապատվությունը։ Եթե օգնությունը մարդասիրական է, ինչու՞ եք անհանգստանում, որ ձեր անունը չի շոշափվել։ Կամ որ հիմա ինչ- ինչ կետերից խոսում են ձեր օգնության մասին, բա՞ն է փոխվել։ Արցախը շրջափակման մե՞ջ չէ կամ Հայաստանից սուվերեն տարածքից դու՞րս են եկել թշնամու ուժերը։