Քերոբյանի եղբայրը Փաշինյանի և համալսարանի միջև ընտրեց համալսարանը

Քերոբյանի եղբայրը Փաշինյանի և համալսարանի միջև ընտրեց համալսարանը

Էկոնոմիկայի նախարարի եղբայր Ավետիք Քերոբյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կառավարության կողմից ներկայացված միակ անդամն է, որ հրաժարականի դիմում չի գրել, նա չցանկացավ մեկնաբանել իրավիճակը:

Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհրդի կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 15-ը հրաժարականի դիմում են գրել, Քերոբյանն ասաց՝ թող իրենք մեկնաբանեն, թե ինչու են դիմում գրել: Փաստորեն, Ավետիք Քերոբյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ վերնախավի քմահաճույքները, և ընտրել է համալսարանը: Նա խորհրդից պահանջեց, որ խորհուրդը դադարեցի այդ 15 անդամների գործունեությունը: