Սերունդներով անիծվելու եք. Տիգրան Աբրահամյան

Սերունդներով անիծվելու եք. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԺ ամբիոնից, տարբեր միկրոֆոններից գոռում էին, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:
«Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին` «Արցախն Ադրբեջան է և վերջ»:

Որոշ անբարոյականներ էլ այնքան էին էնտուզիազմի մեջ ընկել` Ադրբեջանից առաջ վազելով գոռում էին, թե գիտեք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել:
Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ադրբեջանի երախն ուղարկվող արցախցիների փոխարեն ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով մեկնեն Հայաստանն Ադրբեջանին կապող միջանցք, այնտեղ հանդիպեն իրենց գաղափարակից ադրբեջանցիների հետ:

Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու: 

Սերունդներով անիծվելու եք ու ինչքան էլ հայտարարեք, որ դավաճան պիտակից չեք վիրավորվում մեկ է` բոլորը ձեզ, ձեր սերունդներին որպես դավաճան, դավաճանի սերունդ են ճանաչելու, ինչից փախչել չի ստացվի»: